Ամրանների արտադրությունը թույլ կտա ստեղծել մոտ 300 նոր աշխատատեղ

Ամրանների արտադրությունը թույլ կտա ստեղծել մոտ 300 նոր աշխատատեղ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում որոշել է «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հոկտեմբերի 17-ը։

Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Չարենցավանում գտնվող այս ընկերությունը նախատեսում է վերազինել մետաղի ձուլման արտադրամասը` իրականացնելով 7.3 մլրդ դրամի ներդրում, ինչը թույլ կտա տեղադրել «Սիմենս VAI» ընկերության համապատասխան սարքավորումները և սկսել ամրանների արտադրություն։ Վերազինման ավարտին` 2013 թվականին, կստեղծվի մոտ 300 նոր աշխատատեղ

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---