Իրկուտսկում կայանալու է Վաչե Շարաֆյանի "Conocordance" ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան![]() 18 նոյեմբերի 2011 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի Իրկւտսկ քաղաքի ֆիլհարմոնիկ դահլիճում տեղի է ունենալու կոմպոզիտոր և երաժիշտ Վաչե Շարաֆյանի "Conocordance" ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ջութակահար Կարեն Շահգալդյանը, ով լինելու է կոնցերտի մենակատարը: Նա հանդես է գալու Իրկուտսկի Գուբերնատորական սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Իլմար Լապինշ): Պրեմիերան տեղի է ունենալու հեղինակի ներկայությամբ, ով հատուկ դրա համար մեկնել է Իրկուտսկ: «Հիանալի կոնցերտ է, գեղեցիկ և ոչ սովորական: Այն ունի հարուստ պարտիտուրա և շատ արժանի ստեղծագործություն է: Շատ կցանկանամ, որ այն ունենա երկար բեմական կյանք», ասաց Շահգալդյանը:
![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |