ՄՃԽ. Հարկավոր է դիտարկել ղարաբաղյան կարգավորման այլընտրանքային լուծումները![]() ![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության լարվածությունը նվազեցնելու համար հարկավոր է դիտարկել առաջ շարժվելու բազում տարբերակներ ու այլընտրանքներ՝ չխախտելով այն գործընթացը, որն արդեն ընթանում է շուրջ 17 տարի: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսը: «Պետք է դուրս գալ կաղապարից, դիտարկել այլընտրանքները, որոնք նախկինում չեն դիտարկվել, նոր մոտեցումներ գտնել»,-հայտարարել է Լոուրենս Շիթսը: Շիթսն անդրադարձել է Կազանի հանդիպմանը՝ նշելով, որ այն ոչ մի ազդեցություն չունեցավ բանակցային գործընթացի վրա: Մեկնաբանելով պատերազմական գործողության վերսկսման մասին հարցը՝ Շիթսը նշել է, որ պատերազմական գործողությունների վերսկսումը կարող է վերածվել համատարածաշրջանային հակամարտության: «Առաջին հերթին, անվտանգության գծով պարտավորությունների առկայության պատճառով՝ մի կողմից Հայաստանի և Ռուսաստանի, մյուս կողմից Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, որոնք սերտորեն համագործակցում են ռազմական և անվտանգության ոլորտում: Իսկ Իրանը երկար սահման ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ»,-ասել է Շիթսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |