«Բաբաջանյան ֆեստ»-ի բացմանը Արուս Աճեմյանին կփոխարինի Արմեն Բաբախանյանը

«Բաբաջանյան ֆեստ»-ի բացմանը Արուս Աճեմյանին կփոխարինի Արմեն Բաբախանյանը

PanARMENIAN.Net - Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի բացմանը դաշնակահարուհի Արուս Աճեմյանի փոխարեն ելույթ է ունենալու բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը: Ինչպես մրցույթի կազմակերիպիչները հայտնեցին PanARMENIAN.Net ին, փոփոխությունը պայմանավորված է Աճեմյանի առողջական վիճակով:

Նոյեմբերի 21-ից - դեկտեմբերի 19-ը Երևանում անցնելու է «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

Փառատոնի շրջանակներում կայանալու է 6 համերգ: Փառատոնի համերգները տեղի կունենան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ժամը 19-ին:

Փառատոնի փակմանը` դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը: Կազմակերպիչները խոստանում են բազմաթիվ գեղեցիկ անակնկալներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---