Գվինեայի ու Թանզանիայի քաղաքացիները հափշտակել և օրինականացրել են խոշոր չափերի գումար

Գվինեայի ու Թանզանիայի քաղաքացիները հափշտակել և օրինականացրել են խոշոր չափերի գումար

PanARMENIAN.Net - Գվինեայի Հանրապետության և Թանզանիայի Միացյալ Հանրապետության քաղաքացիների կողմից զգալի չափերի գումար հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:

Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից նախապատրաստված նյութերը` մասնավորապես պարզվել է, որ Գվինեայի Հանրապետության քաղաքացի Ա. Ք.-ն Թանզանիայի Միացյալ Հանրապետությունում բնակվող ոմն Ռ.-ի հետ նախնական համաձայնության է եկել` ինքնաթիռի տոմսերի ապօրինի վաճառքի, շուկայականից էժան գներով ավիատոմսեր գնել ցանկացողներից կանխիկ գումար ստանալու, դրանք հափշտակելու, ավիատոմսի գումարը կեղծ բանկային քարտերի օգտագործմամբ այլ անձանց բանկային հաշիվներից վճարումներ կատարելու շուրջ:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Թանզանիայում նմանատիպ մի քանի գործարքներ հաջողությամբ իրականացնելուց հետո 2011թ. օգոստոսին Ա. Ք.-ն եկել է Հայաստան` նպատակ ունենալով Հայաստանում ևս շարունակել իր գործունեությունը: Այս նպատակով փնտրել և գտել է ավիատոմսերի գնորդներ: Մասնավորապես` 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ թվով երեք քաղաքացիների անվամբ Երևան-Մոսկվա և Երևան-Մոսկվա-Սոչի չվերթերի ավիատոմսեր ձեռք բերելու համար ստացել է գումարն ու խաբեությամբ հափշտակել:

Գնորդների վստահությունը չարաշահելու արդյունքում խարդախությամբ ստացված գումարների հափշտակությունը քողարկելու համար Ա. Ք.-ն ոմն Ռ.-ին համացանցով տեղեկություն է հաղորդել` նրան տրամադրելով ավիատոմսերի պատվիրատուների անձնագրային տվյալները: Այնուհետև քննությամբ դեռևս չպարզված անձանց հաշվեհամարներից հափշտակված գումարների հաշվին, կեղծ բանկային պլաստիկ քարտի օգտագործմամբ էլեկտրոնային ավիատոմսերի դիմաց վերոհիշյալ երեք քաղաքացիների անվամբ կատարել է վճարումներ: Արդյունքում` Ա. Ք.-ն և Ռ.-ն հափշտակել և օրինականացրել են խոշոր չափերի գումար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---