Սիրիայի ընդդիմությունը անցավ զինված գործողությունների

Սիրիայի ընդդիմությունը անցավ զինված գործողությունների

PanARMENIAN.Net - Դամասկոսի բնակիչների և հակակառավարական ակտիվիստների համաձայն, ձեռքի նռկնականետից արձակած առնվազն 2 հռթիր, հարվածել են Սիրիայում իշխող Բաաս կուսակցության գլխամասին: Եթե այդ հաղորդագությունները ճիշտ են, դա կլինի ընդդիմության առաջին զինված գործոցություն Սիրիայի մայրաքաղաքում մարտ ամսից սկսած հակակառավարական բողոքների ընթացքում:

Դամասկոսի բնակչի համաձայն, անվտանգության ծառայությունները շրջապատել են հրապարակը, որտեղ գտնվում է Բաաս-ի կենտրոնակայանը, իսկ շենքից ծուխ Է բարձրանում:

Ինչպես հաղորդում է BBC, շենքի վրա չեն նկատվում վնասվածքմերի հետքեր, սակայն մոտակա շենքերի բնակիչները պատմել են, որ շաբաթ լույս կիրակի գիշերը լսել են կրակոծներ:

Ռեյտերի համաձայն, այդ հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրեծ Թուրքիայում տեղակայված “Սիրիական ազատ բանակ” կազմակերպությունը, որին անդամակցում են ընդդիմության կողմ անցած զինծառայողներ:

Սակայն, չի բացառվում, որ դա կարող է լինել և նախագահ Ասադի ռեժիմի ակցիան, որն իրականացվել է անկարգությունների գլխավոր կազմակերպիչներ հանդիացող զինված ահաբեկիչների մասին իշխանությունների պնդումն արդարացնելու համար,:

Նոյեմբերի 20-ի լույս գիշերը սպառվել է հակակառավարական բողոքները ճնշելու դադարեցման Արաբական պետությունների լիգայի տրված ժամկետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---