Իրանը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամության մասին![]() 21 նոյեմբերի 2011 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Իրանը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամության մասին, եթե նա «հավասարակշռի իր դիրքորոշումը» Իսլամական հանրապետության վերաբերելյալ, հայտարարեց Իրանի արտոգործնախարար Ալի Ակբար Սալեհին: «Մենք առավել քան երբևէ պատրաստ ենք համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, եթե նրանք կհավասարակշռեն իրենց դիրքորոշումը, կհարգեն կանոները և համաձայնագրերը երաշխիքների մասին, հայտատարեց Սալահին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը ուրբաթ օրը ընդունեց բանաձև Իրանի մասին, որը պատրաստվել էր միջազգային միջնորդների «վեցյակւ» կողմից: Բանաձևի հեղինակները կոչ են անում Իրանին թույլ տալ փորձագետներին մասնակցել միջուկային օբյեկտների փորձարկմանը և պնդում են Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության ակտիվացման վրա: Բանաձևի նախագիծը պատրաստել է միջազգային միջնորդների «վեցյակը», որի մեջ մտնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: Հովանավորի կարգավիճակով միացել է ևս 12 երկիր՝ Իտալիա, Ճապոնիա, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Հունգարիա, Կանադա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սինգապուր, Չեխիա և Շվեդիա: Բանաձևի ընդունման օգտին քվեարկել են Կառավարիչների խորհրրդում ներկայացված 35 երկրներից 32-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |