Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցնում է առաջին տեղը շախմատի պատանեկան ԱԱ-ում![]() 21 նոյեմբերի 2011 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Բրազիլական Կալդաս-Նովասում ընթացող շախմատի պատանեկան առաջնությունում արդեն 4 տուր է կայացել: Մինչև 18 տարեկան տարիքային խմբում աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մրցանակակիր Սամվել Տեր-Սահակյանը բոլոր պարտիաներում հաղթանակ է տարել և 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավորներ ունի նաև Սալեհ Սալեմը (ՄԱԷ), որի հետ հայ շախմատիստը կխաղա 5-րդ տուրում: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 2010թ. Օլիմպիադայի հաղթող Ռոբերտ Աղասրայանը 3 միավորով 20-րդ տեղում է: Մինչև 16 տ տարիքային խմբում Հովհաննես Գաբուզյանը 3 միավորով 10-րդն է, իսկ Կարեն Գրիգորյանը 2,5 միավորով-36-րդ տեղում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |