Արամ Հարությունյանը քաղաքական պատասխանատվություն է կրում Սևանի պահպանման համար

Արամ Հարությունյանը քաղաքական պատասխանատվություն է կրում Սևանի պահպանման համար

PanARMENIAN.Net - «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում իրականացվում է «Սևան, թե GeoProMining Gold» ցիկլը:

Նրանց համատեղ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սոտքի ոսկու հանքավայրից «GeoProMining Gold» ընկերության արդյունահանած հանքանյութի յուրաքանչյուր տոննան աղտոտում է Սևանի ավազանի ջրերը: Հանքանյութի վերամշակման առաջին փուլը տեղի է ունենում հենց Սոտքում: Ջարդող-տեսակավորող արտադրամասն աշխատում է ամբողջ հզորությամբ:

Ոսկու խտանյութը տեղափոխվում է Արարատ, իսկ Սոտքի կողքին բարձրանում են մկնդեղով և այլ տոքսիկ տարրերով լի հարյուր հազարավոր տոննաների հասնող մանրացված լցակույտերի սարեր: Դա հնարավոր դարձավ, որովհետև ընկերության անօրինական գործունեությունը չի պատժվում: Տեսչությունը Սոտք չի մտնում:

Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը դիմում են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին. «Դուք քաղաքական պատասխանատվություն եք կրում Սևանի պահպանման համար: Ընկերությունը խախտել է օրենքը: Ձեր իրավասությունն է պատժել օրինազանցներին: Ժամանակն եկել է»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---