Մանուկ Վարդանյանը խոստացել է բեռնափոխադրողներին Վերին Լարսի հարցը բարձրացնել վրացի գործընկերների առջև

Մանուկ Վարդանյանը խոստացել է բեռնափոխադրողներին Վերին Լարսի հարցը բարձրացնել վրացի գործընկերների առջև

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է հայ բեռնափոխադրողներից կազմված պատվիրակության անդամներին` Հայաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների միության նախագահի մասնակցությամբ եւ լսել նրանց խնդիրները` կապված Վերին Լարսի անցակետի հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Նախարար Մ.Վարդանյանը խոստացել է հարցը բարձրացնել վրացի գործընկերների առջեւ եւ համատեղ ուժերով փորձել լուծել խնդիրը:

Հավելենք, որ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին 10 օրերին ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Նշված ճանապարհահատվածում մեքենաները կշարժվեն թունելներով`ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքի առաջին էջում, տեսանելի հատվածում տեղադրված է Վրաստանի ավտոճանապարհների, այդ թվում` Վերին Լարսի անցակետի վերաբերյալ տեղեկատվություն` Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը: Տեղեկատվությունը, ըստ անհրաժեշության, պարբերաբար թարմացվում է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---