Տարոն Մարգարյանին շարունակում են շնորհավորել քաղաքապետ ընտրվելու առթիվ

Տարոն Մարգարյանին շարունակում են շնորհավորել քաղաքապետ ընտրվելու առթիվ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Տարոն Մարգարյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, Երևանի բարեկամ և քույր քաղաքների քաղաքապետեր, քաղաքական ու հասարակական տարբեր կառույցների ղեկավարներ։

Քաղաքապետարանից հայտնում են, որ Տարոն Մարգարյանին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիյանը, ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունը , Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլոնսկին։ Տարոն Մարգարյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Պիեր Բայեն։

Տարոն Մարգարյանին շնորհավորել են նաև Փարիզի քաղաքապետ Բերտրան Դըլանոեն, Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն, Կարրարայի(Իտալիա) քաղաքապետ Անջելո Զուբբանին, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը և շնորհավորական ուղերձներում համոզմունք հայտնել, որ Երևանի և բարեկամ քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները այսուհետ նույնպես կշարունակվեն և նոր հեռանկարներ կունենան։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---