Թուրքիայում կարող են ընդունել օրենք` վճարիր 10 հազ. եվրո և մի ծառայիր բանակում

Թուրքիայում կարող են ընդունել օրենք` վճարիր 10 հազ. եվրո և մի ծառայիր
բանակում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Մեծ ազգային ժողովում կուսակցության նիստում պատգամավորներին դիմել է զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու օրինագիծն ընդունելու կապակցությամբ, գրում է Sabah-ը:

«Մենք քննարկումներ ենք անցկացրել համապատասխան ատյաններում: Հաշվի ենք առել զինծառայողների քանակն ու մեր ներուժը: Ազատումից ստացած միջոցները կուղղվեն վետերանների ընտանիքներին»,- հայտնել է նա:

Վարչապետն ընդգծել է, որ արժույթով վճարում կատարել ցանկացող անձինք կկարողանան 10 հազար եվրո վճարել: 30 տարեկան դարձած և ժամկետային զինծառայություն չկատարած անձինք կազատվեն զինվորական ծառայությունից 30 հազար թուրքական լիրա վճարելուց հետո: Ժամկետային զինծառայությունից վճարման դիմաց ազատվելը չի անդրադառնա ահաբեկչության դեմ պայքարի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---