Լևոն Արոնյանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել Տալի հուշախաղում![]() 22 նոյեմբերի 2011 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Միխայիլ Տալի հուշախաղի վեցերորդ տուրից հետո Լևոն Արոնյանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել մրցաշարային աղյուսակում: Հայ գրոսմայստերն այս տուրում ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ և 3,5 միավոր վաստակել: Արոնյանը չի կարողացել իր օգտին շրջել այն առավելությունը, որը երկար ժամանակ իր ձեռքում էր Գելֆանդի հետ պարտիայում: «Ես պարզապես բաց թողեցի հնարավորությունը»,- ասել է Արոնյանը, հաղորդում է chess-news.ru-ն: Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) նույնպես 3,5-ական միավոր են վաստակել և 2-4-րդ տեղերում են: 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Սերգեյ Կարյակինը: Պյոտր Սվիդլերը կհանդիպի Յան Նեպոմնյաշչիի հետ, Բորիս Գելֆանդը` Վլադիմիր Կրամնիկի, Խիկարու Նակամուրան` Վասիլի Իվանչուկի, իսկ Վիշվանաթան Անանդը` Մագնուս Կարլսենի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |