Լևոն Արոնյանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել Տալի հուշախաղում

Լևոն Արոնյանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել Տալի հուշախաղում

PanARMENIAN.Net - Միխայիլ Տալի հուշախաղի վեցերորդ տուրից հետո Լևոն Արոնյանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել մրցաշարային աղյուսակում: Հայ գրոսմայստերն այս տուրում ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ և 3,5 միավոր վաստակել:

Արոնյանը չի կարողացել իր օգտին շրջել այն առավելությունը, որը երկար ժամանակ իր ձեռքում էր Գելֆանդի հետ պարտիայում: «Ես պարզապես բաց թողեցի հնարավորությունը»,- ասել է Արոնյանը, հաղորդում է chess-news.ru-ն:

Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) նույնպես 3,5-ական միավոր են վաստակել և 2-4-րդ տեղերում են:

7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Սերգեյ Կարյակինը:

Պյոտր Սվիդլերը կհանդիպի Յան Նեպոմնյաշչիի հետ, Բորիս Գելֆանդը` Վլադիմիր Կրամնիկի, Խիկարու Նակամուրան` Վասիլի Իվանչուկի, իսկ Վիշվանաթան Անանդը` Մագնուս Կարլսենի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---