Պան Գի Մունն Իսրայելին կոչ է արել ապարգելափակել ՊԱՎ հարկային եկամուտները![]() 23 նոյեմբերի 2011 - 09:18 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իսրայելին կոչ է արել դադարեցնել բնակեցման գործունեությունը օկուպացված տարածքներում և ապարգելափակել Պաղեստինի հարկային ու մաքսային եկամուտները` արաբա-իսրայելյան բանակցությունների վերսկսման պայմանների ստեղծման համար, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը` ամփոփելով միջազգային կազմակերպության ղեկավարի և իսրայելյան վարչապետ Բինյամին Նետանյահուի հեռախոսազրույցի արդյունքները: Պան Գի Մունը «խորը անհանգստություն է հայտնել Իսրայելի հայտարարած բնակավայրերի` ներառյալ Արևելյան Երուսաղեմի ընդլայնման ծրագրերի կապակցությամբ, որոնք քայքայում են ներկայիս խաղաղ պայմաններն ու խախտում միջազգային իրավունքը»: Դրա հետ մեկտեղ նա ողջունել է Իսրայելի կողմից Գազայի սեկտորում 5,5 միլիոն դոլարի նոր շինարարական նախագծերին հավանություն տալը և կոչ արել հետագայում միջոցներ ձեռնարկել այդ տարածքի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |