ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են վերջերս Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչություններում մեղսակցության մեջ կասկածվող մի անձի: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Կուլիեւը, կալանավորումը տեղի է ունեցել ադրբեջանա-իրանական սահմանի վրա: Ընդսմին նա չի պարզաբանել, թե որ երկրի քաղաքացի է ձերբակալվածը, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Սահմանապահ ծառայության ղեկավարը նշել է միայն, որ կասկածյալը մահմեդական երկրի ներկայացուցիչ է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---