Լոռու մարզի Կաթնառատ համայնքում անասունների անկման պատճառը թեյլերիոզն է

Լոռու մարզի Կաթնառատ համայնքում անասունների անկման պատճառը թեյլերիոզն է

PanARMENIAN.Net - Օրեր առաջ զանգվածային մի շարք լրատվամիջոցներ ահազանգել էին Լոռու մարզի Կաթնառատ համայնքում անհայտ հիվանդությունից անասունների անկման դեպքերի մասին: Նշված հրապարակումներից անմիջապես հետո ՀՀ գյուղատնտեսթյան նախարարության մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրել հիվանդության տարածվածության և բնույթի հանգամանքները: Ուսումնասիրությունից պարզվել է, որ համայնքում առկա է թեյլերիոզ հիվանդության բռնկում, որի արդյունքում հիվանդացած կենդանիներից մեկն անկել է, 8 գլուխ ենթարկվել է հարկադիր սպանդի:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներից հետո հիվանդության հետագա տարածումը հնարավոր է եղել կանխել: Ներկայումս իրավիճակը լիովին վերահսկվում է համայնքային և տարածաշրջանային մասնագետների կողմից:

Թեյլերիոզը եղջերավոր կենդանիների տրանսմիսիվ հիվանդություն է: Թեյլերիոզ հարուցիչի նկատմամբ ընկալունակ են համարվում խոշոր և մանր եղջերավոր կենդանիները: Հիվանդանում են բոլոր տարիքի և ցեղի կենդանիները, հատկապես ծանր ընթացք է ունենում 6 ամսական հորթերի մոտ: Հիվանդության փոխանցողները հիմնականում տիզերն են, որոնք առավել ակտիվ են մայիս-հուլիս ամիսներին:

Խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հիվանդությունը ընթանում է սուր(4-7օր) և ենթասուր (մինչև 16 օր) եղանակներով, բարձր ջերմությամբ, սիրտ-անոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի խանգարումներով:

Բուժման նպատակով հիվանդ կենդանիներին ներարկում են արյան հակապարազիտար պրեպարատներ, միաժամանակ օգտագործելով սիմպտոմատիկ (կոֆեին, ֆտալազոլ, վիտամին Բ12 և այլն) դեղամիջոցներ:

Միաժամանակ հայտնում ենք, որ թեյլերիոզը կենդանիներից մարդուն չի փոխանցվում, և այն վտանգավոր չէ նաև մարդու կողմից հիվանդ կենդանու մսեղիքը, համապատասխան ջերմային մշակումից հետո, օգտագործելու դեպքում, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---