«Շախտյորը» պարտվեց «Պորտուին» և կորցրեց բոլոր հնարավորությունները և Չեմպիոնների, և Եվրոպայի լիգաներում

«Շախտյորը» պարտվեց «Պորտուին» և կորցրեց բոլոր  հնարավորությունները և Չեմպիոնների, և Եվրոպայի լիգաներում

PanARMENIAN.Net - Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Պորտուի» դեմ հանդիպումը Դոնեցկի «Շախտյորի» համար վերջին հնարավորությունն էր շտկելու մրցաշարային դիրքը: «Զենիթի» և «ԱՊՕԵԼ»-ի ոչ ոքի խաղը դեռ Դոնեցկում համդիպումից առաջ արդեն փակել է «Շախտյորի» համար Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի դռները, իսկ պորտուգալացիների հետ պարտությունը ամրագրեց նրանց 2 միավորով G խմբի վերջին հորիզոնականում: «Պորտուն» Խալկի գոլի և Ռազվան Ռացի ինքնագոլի շնորհիվ տոնում էր հաղթանակը 2:0 հաշվով:

«Շախտյորը» կորցրեց նաև Եվրոպայի լիգայում հանդես գալու հույսը: Լիգայի չեմպիոնների վերջին հանդիպումը ԱՊՈԵԼ-ի հետ, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Նիկոսիայում, Միրչա Լուչեսկուի թիմի համար ոչ մի բան չի փոխի: «ԱՊՕԵԼ-ը» «Զենիթի» հետ ոչ ոքիից հետո արդեն ունի 9 միավոր և G խմբի առաջատարն է, ռուսական թիմը 8 միավորով 2-րդ տեղում է, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար կմրցի և «Պորտուն», որը 7 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---