«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անց է կացնում նախատոնական բարեգործական ակցիա երեխաների համար

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անց է կացնում նախատոնական բարեգործական ակցիա երեխաների համար

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կոչ է անում իր հաճախորդներին աջակցել Բանկի կողմից նախաձեռնված «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» ամանորյա նախատոնական բարեգործական ակցիային, որն անցկացվում է հօգուտ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» շահառուների: Մինչև դեկտեմբերի 25-ը իրականացվող ակցիայի շրջանակներում Բանկի աշխատակիցները հիմնադրամի շահառուների համար հավաքելու են ամանորյա նվերներ, հագուստ, դպրոցական պարագաներ: «Բանկի կողմից երեխաների համար իրականացվող սոցիալական ծրագրի շրջանակներում, - ասվում է հայտարարության մեջ, - կոչ ենք անում մեր բոլոր հաճախորդներին միանալ այս նախաձեռնությանը և մեր ներդրումն ունենալ երկրի աճող սերնդի հոգատարության գործում: Նոր տարին` մանուկների տոնն է: Այդ օրը յուրաքանչյուր երեխա սպասում է հրաշքի: Եկեք այդ հրաշքը միասին ստեղծենք», ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական պատասխանատվության և բարեգործության ոլորտում` պարբերաբար անցկացնելով ակցիաներ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով և նախատեսված բնակչության տարբեր խմբերի համար: Բանկի սոցիալական գործունեության հիմնական նպատակն է նպաստել մշակույթի և սպորտի զարգացմանը, մայրության և երեխաների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակել բազմազավակ և անապահով ընտանիքների կայացմանը, 2-րդ համաշխարհային և ղարաբաղյան պատերազմների վետերաններին:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ին դուստր ձեռնարկությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---