ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՏԿԱՑՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար, ներկայումս էներգահոսքերի կարգավորման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Միրցխուլավան ցուցմունքներ է տալիս գլխավոր դատախազությունում` իր ղեկավարած ոլորտում տեղ գտած ֆինանսական մեքենայությունների կապակցությամբ: Այդ տեղեկատվությունը «Black Sea Press» գործակալությանը հաստատել են Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում: Համաձայն աղբյուրի` շուրջ մեկ ամիս առաջ քրեական գործ է հարուցվել էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց Հայաստանի հանդեպ Վրաստանի պարտքի արհեստական ավելացման առնչությամբ: Չնայած այն բանին, որ պետբյուջեից հատկացվել էին համապատասխան միջոցներ` Հայաստանն այդպես էլ չի ստացել մի քանի տարվա ընթացքում էներգամատակարարման դիմաց վճարները: Հետաքննության տվյալներով, խոսքը վերաբերում է ավելի քան 2 մլն դոլարի յուրացման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---