ԲԱՔՎՈՒՄ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ24 դեկտեմբերի 2003 - 21:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի իրանահայկական համագործակցության ընդլայնմանը խոչընդոտելու նպատակով: Ինչպես տեղեկացրել է Բաքվի «525» թերթը` վկայակոչելով ադրբեջանցի փորձագետներին, Թեհրանը շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, քանի որ այդ դեպքում կուժեղանա ազատագրական շարժումը Հարավային Ադրբեջանում: Ուստի Իրանը չի զլանում համակողմանի օգնություն ցույց տալ Հայաստանին: Միեւնույն ժամանակ, քաղաքագետների կարծիքով, Իրանը երկակի վերաբերմունք է դրսեւորում Ադրբեջանի նկատմամբ: Մի կողմից, Իսլամական խորհրդաժողով կազմակերպության շրջանակներում Իրանն ընդունել է ադրբեջանական հողերի զավթման փաստը, իսկ մյուս կողմից` սերտ կապեր է պահպանում Հայաստանի հետ: Փորձագետները ենթադրում են, գրում է թերթը, որ առանց Իրանի ակտիվ աջակցության Հայաստանն այդքան արմատական եւ ապակառուցողական դիրքորոշում չէր զբաղեցնի: Նրանց կարծիքով` Ադրբեջանը պետք է վճռական բողոք հայտնի Իրանին Հայաստանին օգնելու համար: Որպես նախազգուշացնող քայլ նրանք առաջարկում են պաշտոնական Բաքվին թուլացնել առեւտրական կապերը հարավային հարեւանի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |