Ազգային հիփոթեքային ընկերությունն առաջին անգամ 1 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի հարթակում

Ազգային հիփոթեքային ընկերությունն առաջին անգամ 1 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի հարթակում

PanARMENIAN.Net - Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում առաջին անգամ տեղի է ունեցել արեթղթերի տեղաբաշխում: Տեղաբաշխվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը` մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով:

Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 954,723,223.82 ՀՀ դրամ, պահանաջարկը` 1,442,956,491.95 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.38%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.63%:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Գլխավոր տնօրեն պրն Կոնտստանտին Սարոյանը ողջունեց Ազգային Հիփոթեքային Ընկերության բորսայական հարթակում տեղաբաշխումը իրականացնելու որոշումը, նշելով որ այն հնարավոր դարձավ շուկայի բոլոր մասնակիցների համատեղ ջանքերի, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի աջակցության շնորհիվ: Տեղաբաշխման հարթակը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից տրամադրվող այն լրացուցիչ ծառայություններից է, որոնք հնարավոր է իրագործել ընկերությունների կողմից պահանջարկի առկայության դեպքում, քանի որ Բորսան շարունակաբար հետևում է շուկայի զարգացմանը ուղղված լրացուցիչ և որակյալ ծառայությունների մատուցման իր առաքելությանը:

ԱՀԸ-ի Գործադիր տնօրեն պրն Մհեր Եդիգարյանը հնչեցրեց աճուրդի կայացումը խորհրդանշող զանգը և նշեց, որ գոհ է արդյունքներից, քանի որ պահանջարկը նույնիսկ գերազանցել է առաջարկը, և ավելացրեց, որ դա առաջին քայլն է՝ կապիտալի շուկայում իրենց աշխատանքը շարունակական է լինելու:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26)

4  24.11.11 - Առաջին անգամ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի ունեցավ Ազգային Հիպոտեկային Ընկերության պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---