Ֆրանտիշեկ Միկլոշկո. Ես երջանիկ եմ, որ Սլովակիան ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը![]() 24 նոյեմբերի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն արձագանքել է Սլովակիայի կառավառության ներկայացրած և Ազգային Խորհրդի կողմից հաստատված մարդկության դեմ գործած ոճրագործությունների, ցեղասպանության և համանման հանցագործությունների դեմ Սլովակիայի կառավարության կողմից ներկայացված քրեական օրենքի հաստատման շուրջ: Ներկայացնում ենք նրա ուղերձն ուղարկված ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանին: 20-րդ դարի սարսափները սկսվեցին 1915թ-ին կայացած հայկական ցեղասպանությամբ: Ես երջանիկ եմ, որ 2004թ-ին Սլովակիայի Ազգային Խորհուրդն ընդունեց բանաձև, որով հաստատեց, որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը դա ցեղասպանություն էր` իրականացված թուրքերի կողմից այս հնադարյան ժողովրդի նկատմամբ: Ես այսօր ևս մեկ անգամ երջանկության զգացում եմ ապրում, որ Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից հաստատված սլովակյան Քրեական Օրենքի մեջ միմյանց կողքին դրվեցին կոմունիզմը, նացիզմը և Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքաուստը: Սա հույս է ներշնչում, որ մարդկության համար դեռևս ամեն ինչ չէ որ կորած է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |