Ֆրանտիշեկ Միկլոշկո. Ես երջանիկ եմ, որ Սլովակիան ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

Ֆրանտիշեկ Միկլոշկո. Ես երջանիկ եմ, որ Սլովակիան ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

PanARMENIAN.Net - Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն արձագանքել է Սլովակիայի կառավառության ներկայացրած և Ազգային Խորհրդի կողմից հաստատված մարդկության դեմ գործած ոճրագործությունների, ցեղասպանության և համանման հանցագործությունների դեմ Սլովակիայի կառավարության կողմից ներկայացված քրեական օրենքի հաստատման շուրջ: Ներկայացնում ենք նրա ուղերձն ուղարկված ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանին:

20-րդ դարի սարսափները սկսվեցին 1915թ-ին կայացած հայկական ցեղասպանությամբ:

Ես երջանիկ եմ, որ 2004թ-ին Սլովակիայի Ազգային Խորհուրդն ընդունեց բանաձև, որով հաստատեց, որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը դա ցեղասպանություն էր` իրականացված թուրքերի կողմից այս հնադարյան ժողովրդի նկատմամբ: Ես այսօր ևս մեկ անգամ երջանկության զգացում եմ ապրում, որ Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից հաստատված սլովակյան Քրեական Օրենքի մեջ միմյանց կողքին դրվեցին կոմունիզմը, նացիզմը և Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքաուստը:

Սա հույս է ներշնչում, որ մարդկության համար դեռևս ամեն ինչ չէ որ կորած է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---