Հայկ Սանոսյան. Ավելի քան 30 միլիոն դրամ վաստակող գործարարները պետք է վճարեն 20 տոկոս եկամտահարկ

PanARMENIAN.Net - «Ես Ազգային ժողովում առաջարկեցի մտցնել փոփոխություններ հարկման մասին օրենքի մեջ, մասնավորապես, շքեղության հարկի նկատմամբ», հայտարարեց Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը:

Պատգամավորի խոսքով, բացի թանկարժեք ավտոմեքենաների հարկումից, անհրաժեշտ է մտցնել 20 տոկոս եկամտահարկ, որով կհարկվի 30 մլն դրամը գերազանցող գործարարների եկամուտը:

Այսպիսով մենք կթեթևացնենք բեռը, որը դրված է փոքր և միջին բիզնեսի վրա, կարծում է պատգամավորը: «Մենք պետք է խթանենք փոքր և միջին բիզնեսի հարկման թեթևացումը, որն այնքան էլ լավ չի զարգացած մեր երկրում»,-ասաց նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---