Դեկտեմբերի 3-ին տեղի է ունենալու Վահե Յանի «Երկու ճանապարհ» ֆիլմի պրեմիերան

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունենալու Վահե Յանի «Երկու ճանապարհ» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու «Երկու ճանապարհ» («Two Paths») Ֆիլմի պրեմիերան, որը նվիրվելու է Հաշմանդամների միջազգային օրվան: Ֆիլմի ռեժիսորն է Վահե Յանը: Ֆիլմը պատմում է երկու խուլ երիտասարդների` Հայկի և Գոհարի մասին: Գոհարը սիրում է նկարել և երազում է վաճառել իր նկարներն ու ճանապարհորդել աշխարհով մեկ, օգնել ծնողներին և եղբոր ընտանիքին:Հայկը պարող է, ով չի կարողանում իր կյանքը պատկերացնել առանց դրա: Նրա երազաում է սեփական պարային խումբ և ուսուցման համար տարածք ունենալու մասին:

Երկուսի ճանապարհները տարբերվում են իրարից, բայց նաև մոտ են իրար: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում գործող Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---