Դեկտեմբերի 1-ին Տորոնտոյում կմեկնարկի «Նուռ» կինոփառատոնը25 նոյեմբերի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկելու է թվով 6-րդ «Նուռ» կինոփառատոնը (Pomegranate Film Festival): Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվում են հայ կամ օտարազգի ռեժիսորների այն ֆիլմերը, որոնք տարբեր կերպով առնչվում են Հայաստանին: Այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են պրոդյուսեր Սիլվա Բասմաջյանը, կինոռեժիսոր և կինոօպերատոր Նորայն Կասպարը և դերասանուհի Արսինե Խանջյանը: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են վավերագրական, կարճամետրաժ և գեղարվեստական ֆիլմեր: Ցուցադրվելու են Հայաստանից և Սփյուռքից ամենաբազմազան ֆիլմերը, այդ թվում և այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայ-թուրքական կինոպլատֆորմի», մրցութային ֆիլմերը («Գալաթա», «Վանա ծովուն արշալույսը» և այլն): Փառատոնի մասնակիցների թվում է նաև ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» (Here) ֆիլմը: Փառատոնը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 4-ը, կազմակերպիչն է Կանադայի «Համազգային» կենտրոնը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |