Այսօր արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 54 տարեկան

Այսօր արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 54 տարեկան

PanARMENIAN.Net - Այսօր արցախյան պատերազմի հերոս և Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին անդամ, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանը կդառնար 54 տարեկան:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին, Վիզալիա քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): 1969 թ-ն Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա: Վերադառնալով ԱՄՆ, ընդունվել է Բերկլիի համալսարանը «հնէաբանություն» և «Ասիայի պատմություն» մասնագիտությամբ: Պատմական գիտությունների թեկնածու էր, տիրապետել է 7 լեզվի: Դասավանդում էր իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում:

Մոնթեն մասնակցել է անցյալ դարի 70-ական թվականների Լիբանանի քաղաքացիական պատերազմին: 1980թ. գարնանը անդամակցել է ԱՍԱԼ-ին: Մոնթեն պլանավորել և կազմակերպել էր Վան գործողությունը (Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան գրավումը, 1981 թ. սեպտեմբերի 24-ին) և մի շարք այլ գործողություններ, որոնք ուղղված էին թուրքական կառույցների դեմ եվրոպական պետություններում:

1990 թ-ն Մոնթեին հաջողվում է գալ Հայաստան: 1991 թ-ն սեպտեմբերի առաջին անգամ ժամանելով Արցախ, մյուս օրը մարտին է միանում: Մոնթեն մասնակցում էր ԼՂՀ-ի շրջանների ազատագրական և պաշտպանական գրեթե բոլոր մարտերին:

ԼՂՀ ԶՈւ-ի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը ամենավառ, տաղանդավոր հրամանատարներից մեկն էր, զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Մարզիլու գյուղում տարօրինակ հանգամանքներում: Թաղվել է Երևան քաղաքի «Եռաբլուր» պանթեոնում:

ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման բացառիկ ծառայությունների, դրսևորված քաջության և անձնական խիզախության համար հետմահու արժանացել է ԼՂՀ-ի «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, դառնալով «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---