Գերմանական ԶԼՄ-ներ. Ինչո՞ւ Էրդողանը ներողություն չի խնդրում հայերից

Գերմանական ԶԼՄ-ներ. Ինչո՞ւ Էրդողանը ներողություն չի խնդրում հայերից

PanARMENIAN.Net - Գերմանական ԶԼՄ-ները արձագանքել են Ռեջեփ Էրդողանի հայտնած ներողությանը Դերսիմի ջարդերի վերաբերյալ: Մասնավորապես, գերմանական Markische Oderzeitung-ը գրում է, որ Թուրքիայի վարչապետի ներողությունը խորթ է հնչում: «Անմիջապես հիշում ես 100 տարի առաջ կատարված հարյուր հազարավոր հայերի սպանությունը. ինչո՞ւ Էրդողանը ներողություն չի խնդրում դրա համար»,-գրել է գերմանական պարբերականը՝ ընդգծելով, որ Էրդողանի ներողությունն ընդգծված քաղաքական աստառ ունի:

Իր հերթեին Deutsche Welle-ն նշել է, որ Էրդողանի խոսքերն ուղղված էին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» դեմ: «Այն ժամանակվա զոհերի հաշվին քաղաքական շահ որոնելը հանցագործություն է: Հենց այդ հայտարարության ընթացքում թուրքական բանակը կատարում է նույն գործողությունները ինքնավարություն պահանջող քրդերի հանդեպ, ինչ Դերսիմում»,-գրում է թերթը:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ եթե պահանջվի ներողություն խնդրել Դերսիմի ջարդերի համար, նա կանի դա: Նա մեղադրել է կոտորածի կազմակերպման համար ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը», որն այն ժամանակ իշխանական էր:

1937-ից 1939թթ. թուրքական իշխանությունները գրեթե 100 հազ մարդ են սպանել Դերսիմ գավառում (այժմ` Թունջելի)` ի պատասխան թուրքական կառավարության դեմ քրդերի զինված ապստամբությանը: 1915թ. փրկված հազարավոր հայեր կրկին ցեղասպանության զոհ դարձան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---