Բնապահպանության նախարարությունն առաջարկում է ժխտողական կեցվածքը փոխարինել կառուցողական դիրքորոշմամբ

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է ժխտողական կեցվածքը փոխարինել կառուցողական դիրքորոշմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ազգային ժողով է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախարարությունից հայտնում են, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1995 թվականին: Հետագա տարիներին, հասարակական զարգացումների հետևանքով, որոշ դրույթներ բավարար չափով չեն արտահայտում ներկա իրավահարաբերությունները:

Առաջացրել էր նոր իրողություններին համապատասխանեցնելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժետություն: Օրենքի բարելավման հիմնական նպատակադրումն եղել է շրջակա միջավայրի պահպանության և գործարար միջավայրի բարելավման գործողությունների համամասնությունների սահմանումը:

Համաձայն գործող օրենսդրության լիազորված մարմինը երկրի ներսում նույնպես ապահովել է հանրությանն իրազեկելու և հանրության մասնակցությունն ապահովելու պահանջվող ընթացակարգերը և նոյեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետություն օրաթերթում տպագրվել է օրենքի հանրային քննարկման մասին հայտարարություն, որը կայացել է նոյեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում:

Սակայն նոյեմբերի 25-ին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ հրապարակել են հայտարարություն, որով պահանջում են ՀՀ ԱԺ-ի սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական պատճառաբանությունը լիարժեք հանրային քննարկում ապահովելն է։

Մամուլում ներկայացված պահանջների մի մասը ամրագրված են անգամ ՀՀ հիմնական օրենքով` Սահմանադրությամբ: Մյուս պահանջների վերաբերյալ դեռևս հոկտեմբերի 25-ի ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված իր նամակում ճիշտ ձևակերպումներ է տվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» նախագահ Սոնա Այվազյանը, որն առաջարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին զուգահեռ պետք է նաև կատարվեն լրացումներ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում` նախատեսելով համապատասխան պատասխանատվություն օրենքի պահանջները չկատարելու համար»:

Կառուցողական այս մոտեցումը տվել է իր արդյունքը. կատարված առաջարկություններից որոշներն արդեն իսկ ներառված են օրենքի նախագծում, և կազմակերպությունն հայտնել է իր պատրաստակամությունը` հետագայում նույնպես այդ ուղղությամբ համագործակցելու նախարարության հետ:

Նման հնարավորություն ունեն նաև օրենքի նախագծի ներկա վիճակով չբավարարված կազմակերպություններն ու անհատները, որոնց առաջարկում ենք ժխտողական կեցվածքը փոխարինել կառուցողական դիրքորոշմամբ և նպաստել շրջանառվող նախագծի որակական բարելավմանը: Նախարարությունը շարունակում է ընդունել հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները` ակնկալելով, որ օրենքի նախագծի ընդունումը կբարելավի փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և ստանդարտներին, միաժամանակ կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---