Լոս Անջելեսի քաղաքապետը հոգնել է Լոս Անջելեսի «զավթիչներից»

Լոս Անջելեսի քաղաքապետը հոգնել է Լոս Անջելեսի «զավթիչներից»

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլառայգոսան հրամայեց “Գրավիր Լոս Անջելես ” շարժման «զավթիչներին» հավաքել վրանները և վերադառնալ տուն: Քաղաքապետը տվեց ակտիվիստներին երկու օր: Քաղաքապետի խոսքով, նա հուսով է խուսափել ոստիկանության և ցուցարարների միջև առճակատմանը: Վիլառայգոսան նշել է, որ ճամբարը, որի մեջ մտնում են համարյա 500 վրան, չի կարելի թողնել հրապարակի վրա, քանի որ անհնար է ապահովել սանիտարական նորմերը և հասարակական անվտանգությունը:

Շարժումը գտվնում է խաչմերուկում: Մասնակիցների համար հասել է այն ժամանակը, երբ այգու կոնկրետ հատվածը պահելուց պետք անցնել տնտեսական արդարության կոչը տարածելուն ավելի շատ մարդկանց ներգրավելուն՝ ամերիկյան հասարակությունում հավասարակշռությունը վերականգնելու համար, ասաց Վիլառայգոսան “Ես հպարտ եմ այն փաստով, որ մեզ մոտ դա խաղաղ բողոքի ակցիայեր , առանց բռնության դիմելու: Ես հավատում են, որ մենք կարող ենք փակել քաղաքապետարանի մոտ այգին նույն ոգով, համագործակցության ոգով ”, ավելացրեց նա: Ինչպես հաղորդում է BFM.ru-ն, Լոս Անջելեսի ճամբարը դարձավ ԱՄՆ-ում երկու ամսվա բողոքի ակցիաների պատմության մեջ ամենահինը:

Իր հերթին, Լոս Անջելոսի «զավթիչները» մերժեցին Վիլառայգոսայի կոչը, հաղորդում է BBC-ն: “Գրավիր Լոս Անջելես ” շարժման անունից մենք հայտարարում ենք, որ ուզում ենք հրաժարվել քաղաքապետի առաջարկությունից թողնել այգին”, ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը Ջերեմի Ռոտ-Կուշելը:

“Ռոսբալտը” ավելացնում է, որ նախօրեին սկսվել է “Գրավիր Մոնրեալ” ակցիայի մասնակիցների ճամբարի ապամոնտաժումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---