Հայազգի լուսանկարչուհի Մարիամ Շահինյանի լուսանկարները ցուցադրվում են Ստամբուլում

Հայազգի լուսանկարչուհի Մարիամ Շահինյանի լուսանկարները ցուցադրվում են Ստամբուլում

PanARMENIAN.Net - Ստամբուլում այս օրերին ընթանում է հայազգի հայտնի լուսանկարչուհի Մարիամ Շահինյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, ցուցահանդեսի համակարգողն է Թայֆուն Սերթաշը:

Շահինյանը ծնվել է 1911 թ-ին Սվազում և մահացել 1996 թ-ին Ստամբուլում: 1935-1985 թ-ին նա աշխատել է իր համեստ «Ֆոտո Գալաթասարայ» ստուդիայում: Նրա արխիվը ֆիքսում է Ստամբուլի սոցիալ-մշակութային ժողովրդագրական քարտեզի փոփոխությունը, ինչպես նաև կին լուսանկարիչների կարիերան Ստամբուլում:

Նրա մասին շատ քիչ տեղեկութոյւն է պահպանվել: 1985թ-ին նա արդեն ստեղծել էր շուրջ 200.000 լուսանկար: Նա մահացել է 1996 թ-ին և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---