Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իմացել է ԵԱ նախընտրական փուլի իր մրցակիցներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականն իմացել է Եվրոպայի 2012-13թթ առաջնության նախընտրական փուլի իր մրցակիցներին:

Նոյեմբերի 29-ին Նյոնում անցել է վիճակահանություն, որտեղ Հայաստանի հավաքականը հայտնվել է 9-րդ խմբում: Նրա մրցակիցներն են լնելու Շոտլանդիան, Շվեյցարիան և Ռումինիան:

Նախընտրական փուլի հանդիպումները կխաղարկվեն 2012 թվականի աշնանը: Էլիտ փուլում 2013-ի գարնանը ելույթ կունենան յուրաքանչյուր քառյակից երկուական թիմ, երրորդ տեղը զբաղեցրած լավագույն թիմը (խմբի առաջին երկու թիմերի հետ խաղերի արդյունքներով), ինչպես նաև վարկանիշով առաջատար Իսպանիայի, Սերբիայի և Թուրքիայի թիմերը: Էլիտ փուլի 7 հաղթող թիմեր առաջնությունն ընդունող Լիտվայի հետ մեկտեղ կհայտնվեն եզրափակիչ մրցաշարում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---