Եղվարդ գյուղի մոտ տեղի է ունեցել 14.7 մետր երկարությամբ հողային զանգվածի փլուզում

Եղվարդ գյուղի մոտ տեղի է ունեցել 14.7 մետր երկարությամբ հողային զանգվածի փլուզում

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Եղվարդ գյուղից 1.3 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել հողային զանգվածի փլուզում` 14.7 մետր երկարությամբ: Ճանապարհի երթևեկելի մասն անցանելի է ավտոտրանսպորտի համար: Ճանապարհի ընդհանուր լայնությունը փլուզման գոտում մոտ 6.2 մետր է, իսկ փլուզումից հետո այն նեղացել է մինչև 4.7 մետր: Փլուզման հետևանքով հողային զանգվածի հետ տեղահանվել են ծառեր և թփեր:

ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ համակարգի «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության» աշխատակիցները շտապ գործուղվել են Սյունիքի մարզում Մ-2 հանրապետական նշանակության ճանապարհի Ուժանիս-Եղվարդ հատվածում տեղի ունեցած փլուզման գոտի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---