Տեսակոնֆերանս սփյուռքի նախարարության և Տուլայի հայ համայնքի միջև

Տեսակոնֆերանս սփյուռքի նախարարության և Տուլայի հայ համայնքի միջև

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարարությունում այսօր կազմակերպվել է տեսակոնֆերանս Տուլայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տեսակոնֆերանսին Հայաստանից մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցները` վարչության պետ Անդրանիկ Արշակյանի գլխավորությամբ, նախարարության այլ աշխատակիցներ, Տուլայի մարզից` «Կռունկ» հայկական մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ուսանողներ և այլք:

Տեսակոնֆերանսի նպատակն էր քննարկել Տուլայի հայ համայնքի հիմնախնդիրները, ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ամրապնդել և զարգացնել ՀՀ սփյուռքի նախարարության և Տուլայի հայ համայնքի գործակցությունը, ակտիվացնել համայնքի մասնակցությունը համահայկական ծրագրերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---