Թուրքիայում չեն դադարում ցնցումները

Թուրքիայում չեն դադարում ցնցումները

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով հերթական երկրաշարժը, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները: Համաձայն տվյալների, երկրաշարժի էպիկենտրոնը Վան քաղաքի մերձակայքում գտնվող Կուրուբաշ գյուղում է:

Արևելյան գավառի ղեկավարների խոսքով, երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Սակայն տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մուսթաֆա Բերթաշի խոսքով, երկրաշարժը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել:

Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Դրա զոհ է դարձել 600 մարդ: Նոյեմբերի 9-ին Թուրքիայի արևելքում գրանցվել է 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էդրեմիտ և Վան քաղաքներում փլուզվել է ամենաքիչը 25 շինություն, որոնց մեծ մասը դատարկ է եղել( մարդիկ տարհանվել էին հոկտեմբերյան երկրաշարժից հետո): Այնուամենայնիվ, զոհվել է 40 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---