Իրանի ԱԳՆ. Իրանի իշխանությունները ափսոսում են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման համար![]() 30 նոյեմբերի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ տեղի ունեցած հանրահավաքի կապակցությամբ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ ուսանողների բողոքի ցույցի առնչությամբ, որը վերածվեց հսկողությունից դուրս եկած հանրահավաքի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել որոշ անընդունելի արարքների կապակցությամբ, որոնք, չնայած իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցներին եւ դեսպանության պահպանությունը ուժեղացնելու ջանքերին թույլ տրվեցին փոքրաթիվ անձանց կողմից, եւ համապատասխան մարմիններից պահանջել է ձեռնարկել անհապաղ միջոցներ եւ անհրաժեշտ քայեր այդ ուղղությամբ: Արտաքին գործերի նախարարությունը, հարգելով միջազգային օրենքներն ու կանոնները եւ շեշտելով դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիությունը, ընդգծում է դիվանագիտական հաստատությունների եւ աշխատակիցների պահպանությանն ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության պարտավորությունը: Անշուշտ, համապատասխան մարմինները օրինական միջոցներով հետամուտ կլինեն խնդրին»,-ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |