Լեհական ֆուտբոլային միության շուրջ աղմուկը չի կարող խոչընդոտել ԵԱ 2012-ի անցկացմանը30 նոյեմբերի 2011 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Լեհական ֆուտբոլային միության, նրա նախագահ Գժեգոժ Լյատոյի և գլխավոր քարտուղար Զդիսլավ Կրեչինայի շուրջ առաջացած սկանդալը չի սպառնում Լեհաստանում Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մասի անցկացմանը: Այս մասին հավաստել է Լեհաստան-2012 կառավարական միության ներկայացուցիչ Նիկոլայ Պյոտրովսկին, ով պատասխանատու է առաջնության նախապատրաստման համար: «Այս փուլում Եվրոյին արդեն ոչինչ չի սպառնում: Նախապատրաստման հարցում մեր գլխավոր գործընկերն են ՈւԵՖԱ-ն և Լեհաստանում ու Ուկրաինայում կազմակերպչական կոմիտեները»,- Պյոտրովսկու խոսքերը փոխանցում է soccer.ru-ն: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, լեհական ֆուտբոլում նոր ճգնաժամաը չի նպաստում 2012-ի մայրցամաքային առաջնության շուրջ դրական մթնոլորտին: «Լավ կլիներ, որ Նոր տարուց հետո կենտրոնանայինք բացառապես ֆուտբոլային արդյունքների վր»՛,- ընդգծել է նա: Լյատոյին մեղադրում են կաշառակերության մեջ: ԼՖՄ հավաքի ընթացքում՝ պատվիրակներից մեկի ելույթի ընթացքում ցուցադրվել է մի տեսահոլովակ, որն արվել է թաքնված տեսախցիկով, որտեղ Լյատոն իր զրուցակցի հետ իբրև թե բանակցում են մրցույթի արդյունքների մասին՝ լեհական ֆեդերացիայի նոր շտաբի կառուցման համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |