«Չենք լռելու». Վահագն Չախալյան անունը հայ-վրացական բանակցություններում այդպես էլ չհնչեց…

«Չենք լռելու». Վահագն Չախալյան անունը հայ-վրացական բանակցություններում այդպես էլ չհնչեց…

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ 2011թ. նոյեմբեր ամսվա մարդ է ճանաչվել ջավախահայ ակտիվիստ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը` Զավախքի իրավունքների համար պայքարի ոգին նույնիսկ իր անազատությամբ արթուն պահելու համար:

«Չախալյանի երեսուն ամյակը լրացավ նոյեմբերի 28-ին: Նա ավելի քան 3 տարի գտնվում է կալանավայրում` վրաց իշխանությունների կողմից դատապարտված լինելով 10 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա, սակայն, իրականում, ջավախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար: Իր կյանքի 31-րդ գարունը Վահագն Չախալյանը պետք է դիմավորի ազատության մեջ, և այս հարցում Թբիլիսիում գտնվող Սերժ Սարգսյանը լուրջ անելիք ուներ: Բայց, ավաղ, Չախալյան անունը հայ-վրացական բանակցություններում այդպես էլ չհնչեց…»,- նշվում է միավորման տարածած հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---