Տարոն Մարգարյան. Օրակարգում տեղակալների փոփոխության հարց չկա

Տարոն Մարգարյան. Օրակարգում տեղակալների փոփոխության հարց չկա

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով քաղաքացիների հարցերին, նկատել է, որ օրակարգում տեղակալների փոփոխության հարց չկա: Սակայն դրա հետ մեկտեղ Մարգարյանը լռել է քաղաքապետարան նոր աշխատակիցների հնարավոր ընդունելության մասին:

Բացի այդ, նա ականջ է դրել քաղաքացիների խնդրանքներին` կապված բնակարանային հարցի հետ և մեկ նամակ-խնդրանք ընդունել:

Տարոն Մարգարյանը, որն առաջադրվել էր Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության Խորհրդի կողմից, Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն էր:

ՀՀԿ գործադիր մարմինը, ՀՀԿ Խորհուրդը և Երևանի Ավագանու խորհրդի խմբակցությունը նոյեմբերի 14-ին Տարոն Մարգարյանի թեկնածությունն առաջադրելու միաձայն որոշում ընդունեցին:

Հոկտեմբերի 28-ին Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական ներկայացրեց: Երևանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Տարոն Մարգարյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---