Transparency International. Կոռուպցիայի մակարդակով Հայաստանը 129-րդն է

Transparency International. Կոռուպցիայի մակարդակով Հայաստանը 129-րդն է

PanARMENIAN.Net - Հայաստանը Transparency International միջազգային կազմակերպության 2011 թ զեկույցում կոռումպացվածության ինդեքսի համաձայն զբաղեցրել է 129-րդ տեղը՝ ստանալով 2.6 միավոր: Զեկույցը ներառում է 183 երկրների կոռումպացվածության ինդեքսները, որոնք հաշվարկվել են 17 տարբեր կարգերում:

Կաշառակերության մակարդակը հաշվարկվում է 10 միավորանոց սանդղակով (10 միավոր- ամենամաքուր երկրները): Ադրբեջանն ու Ռուսաստանը զբաղեցնում են 143-րդ տեղը՝ ստանալով 2.4 միավոր, Վրաստանը՝ համաձայն զեկույցի, համարվում է առավելագույն չկոռումպացվածը՝ վաստակելով 4.1 միավոր: Սակայն ամենաչկոռուպացվածը տարածաշրջանում դարձել է Թուրքիան՝ 4.2 միավոր, զբաղեցնելով 61-րդ տեղը:

Չկոռումպացված երկրների տասնյակում են Նոր Զելանդիան՝ 9.5, Դանիան՝ 9.4, Ֆինլանդիան՝ 9.4, Շվեդիան՝ 9.3, Սինգապուրը՝ 9.2, Նորվեգիան՝ 9, Նիդերլանդները՝ 8.9, Ավստրալիան՝ 8.8, Շվեյցարիան՝ 8.8 և Կանադան՝ 8.7:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---