«ԱրմենՏելը» մեկնարկում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիան

«ԱրմենՏելը» մեկնարկում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիան

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը հայտնում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Հայաստանի բոլոր բնակիչները միանալով Hi Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին կստանան հնարավորություն առաջին երեք ամիսն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թ-ի դեկտեմբերի 31-ը:

Ակցիայի շրջանակում Hi-Line ծառայությանը միանալու պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:

«Միասնական օպերատորի «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիան` ևս մեկ գրավիչ հնարավորություն է Beeline բարձրորակ լարային ինտերնետին միանալու համար: Նոր առաջարկի շնորհիվ, մեր երկրի ավելի քան 60 բնակավայրերի բնակիչներն ամբողջ ձմեռ կարող են անվճար օգտվել Hi Line ինտերնետ ծառայությունից», - նշեց «ԱրմենՏել» -ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի պայմանները չեն գործում ակցիայի անցկացման ժամանակահատվածում Hi Line պայմանագիրը վերակնքելու դեպքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---