Արամ Առաջինը վերընտրվել է Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի ղեկավարի պաշտոնում

Արամ Առաջինը վերընտրվել է Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի ղեկավարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի Գլխավոր վեհաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերընտրվել է խորհրդի նախագահի պաշտոնում:

Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհուրդը միջկրոնական քրիստոնեական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1974 թվականին: Ներկայումս խորհրդի անդամ են հանդիսանում Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր եկեղեցիները:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակության կազմում են ՀԱԵ Կիպրոսի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վարուժան Հերկելյանը, Թեհրանի թեմի առաջնորդ արք. Սեպուհ Սարգսյանը, Լիբանանի թեմի առաջնորդ արք. Գեղամ Խաչերյանը և այլոք:

Չորս տարին մեկ գումարվող համաժողովում Արամ Առաջինը ներկայացրել է անցած 4 տարիներին խորհրդի կատարած աշխատանքները: Գերագույն մարմինն է Գլխավոր վեհաժողովը, որն ընտրում է խորհրդի 4 համանախագահներին և գլխավոր քարտուղարին 3 տեղակալներով: Գերագույն գործադիր մարմինը գտնվում է Բեյրութում: Խորհուրդը կոչված է լինել Մերձավոր Արևելքի եկեղեցիների միասնական կեցվածքն ու դիրքորոշումն արտահայտող կառույց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---