Կարմիր խաչ. Դիպուկահարներին առաջնագծից հեռացնելու հարցը մեր մանդատից դուրս է

Կարմիր խաչ. Դիպուկահարներին առաջնագծից հեռացնելու հարցը մեր մանդատից դուրս է

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ-ն) սատարում և աջակցում է այն բոլոր քայլերին, որոնք կանխում են վնասը, որ պատճառում է մարդկանց պատերազմը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Շերին Պոլլին՝ մեկնաբանելով Ադրբեջանի, Հայաստանի ու ՌԴ հոգևոր առաջնորդների հայտարարությունը առաջնագծից դիպուկահարներին հեռացնելու մասին:

Իր հերթին ներկայացուցչության ղեկավարը նշել է, որ դա չի մտնում ԿԽՄԿ մանդատի մեջ: «Ցավոք, մենք նման մանդատ չունենք: Մեր մանդատը վերաբերում է պատերազմի հետևանքների վերացմանը, նրա հասցրած վնասի թեթևացմանը»: Նա նշել է, որ 2011թ. ԿԽՄԿ-ն սկսել է իրականացնել առաջնագծում «Տնտեսական աջակցություն» նախագիծը: Այն իրականցվում է Տերտերի, Աղդամի և Ֆիզուլու շրջանների առաջնային գծին մեձակա գյուղերում. «Չնայած նրան, որ այդքան ժամանակ է անցել պատերազմից, որոշ գյուղեր դեռևս տառապում են նրա հետևանքներից: Կան տներ, որոնք շատ մոտ են տեղակայված առաջնային գծի ամենավտանգավոր հատվածներին: Հաշվի են առնվել մի շարք գործոններ: Օրինակ, խմելու ջրով մարդկանց ապահովումը, արտեզիան ջրհորների փորումը բնակելի տների մոտ, ջրագծերի անցկացումը, որը թույլ կտա մարդկանց ջուրը չբերել ամենավտանգավոր վայրերից, սերմերի տրամադրումը բնակիչներին և այլն»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---