Ամերիկայում ստեղծվում է նոր ինտեգրացիոն նախագիծ՝ կարիբյան և լատինամերիկյան պետությունների համագործակցություն

Ամերիկայում ստեղծվում է նոր ինտեգրացիոն նախագիծ՝ կարիբյան և լատինամերիկյան պետությունների համագործակցություն

PanARMENIAN.Net - Արևմտյան կիսագնդի խոշորագույն տարածաշրջանային միավորումը՝ կարիբյան և լատինամերիկյան պետությունների համագործակցությունն առաջիկա տարիներին կփոխարինի «հնացած և մաշված» ամերիկյան պաետությունների կազմակերպությանը (ԱՊԿ): Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:

Ուրբաթ օրը Կարակասում բացվելու է նոր միավորման առաջին գագաթաժողովը, որի ժամանակ կհռչակվի այդ նոր համագործակցության ստեղծումը: Վենեսուելայի մայրաքաղաք են արդեն ժամանել ավելի քան 1000 հյուրեր, որոնք կմասնակցեն պաշտոնական նիստին: Նոր կազմակերպության մեջ կմտնեն 33 ամերիկյան և կարիբյան պետություններ՝ բացառությամբ ԱՄՆ և Կանադայի:

Նախագահական պալատում լրագրողների հետ կայացած զրույցում Միրաֆլորես Չավեսը նշել է, որ ԱՊԿ-ն մինչև վերջերս գտնվում էր ԱՄՆ ազդեցության ներքո: «Հիմա արդեն կարելի է ասել, որ այդ ժամանակահատվածն ավարտվել է, քանի որ ԱՊԿ-ն փոխվել է, սկայն դեռևս մնում է հնացած, մաշված օրգանիզմ, որը շատ հեռու է մեր ազգերի ոգուց և Լատինական Ամերիկայի ինտեգրման գաղափարից»,- ասել է Չավեսը:

Նախագահի խոսքով, նոր համագործակցությունը կրում է նոր Լատինական Ամերիկայի ոգին: «Դա մեր հոգին է, մեր ազգերի՝ տնտեսության, քաղաքականության և սոցիալական ոլորտներում ինտեգրացիան, հենց այն, ինչից այնքան հեռու է ԱՊԿ-ն»,- ընդգծել է Չավեսը:

Վենեսուելայի առաջնորդը կոչ է արել նոր աշխարհաքաղական միավորման մասնակիցներին ուշադրությունը չկենտրոնացնել համագործակցության մեջ մտնող այս կամ այն պետության գաղափարական ասպեկտների վրա: Ինտեգրման գործընթացը, ըստ Չավեսի, ոչ մի կերպ կապված չէ կուբայական կամ վենեսուելական սոցիալիզմի, քաղաքականության հետ, որը վարում են Բրազիլիան, Կուբան, Նիկարագուան և մայրցամաքի այլ պետություններ: Նոր աշխարհաքաղաքական միավորումը 21-րդ դարում պետք է ստեղծի «իշխանության նոր բևեռ»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---