Սիրիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Ասադի պաշտոնանկության համար իրենք չեն ձգտում արտերկրի միջամտության 2 դեկտեմբերի 2011 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմությունը երկրում տիրող ռեժիմի պաշտոնանկության համար չի ձգտում արտասահմանյան միջամտության և հույս ունի հենվելու իշխանության ներկայիս ինստիտուտների վրա, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Գալյունը: «Կարծում ենք, որ Սիրիայում իրավիճակը միանգամայն այլ է, քան Լիբիայում: Կարծում ենք, որ դեռևս կարող ենք հուսալ պետական մարմինների, պետաշխատողների, նախարարությունների աջակցությունը»,- հայտարարել է Սիրիայի ըննդիմության առաջնորդը: Խոսելով սիրիական ընդդիմության նպատակների մասին՝ Գալյունն ասել է, որ դրանցից ամենակարևորը «քաղաքացիական բնակչության պաշտպանությունն» է: «Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է կիրառել ուժային մեթոդներ, որպեսզի ռեժիմը հարգի մարդու իրավունքները: Բայց դա չի նշանակում ռեժիմի անկման համար կիրառել զինվորական միջամտություն… Մենք հույսներս դնում ենք սիրիացիների վրա նրա համար, որ տապալենք սիրիական ռեժիմը: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը դադարեցնի սիրիացիների դեմ ուժի կիրառումը»,- ընդգծել է ՍԱԽ ղեկավարը: Դրան հասնելու միջոցները, Գալյունի խոսքով, պետք է ԱՄՆ, եվրոպական և արաբական երկրների կողմից միասին քննարկվեն: «Դեռևս ոչ մի մշակված ծրագիր չկա»,- նշել է նա: Խոսելով ընդդիմության ֆինանսավորման աղբյուրների մասին՝ Գալյունն ասել է, որ գումարի հետ կապված օգնություն նրան խոստացել են մի քանի արաբական երկրներ, ներառյալ Լիբիան: «Եթե անգամ հաշվենք Սիրիայի ներսում հանգանակությունների քանակը, ապա դրանց 90 տոկոսը գալիս է ձեռներեցներից»,- ընդգծել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |