Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ Գերմանիայի հետ հարաբերությունների սերտացումը կփրկի Եվրոպան![]() 2 դեկտեմբերի 2011 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ Եվրամիության կայունության երաշխիք կարող են լինել առավել սերտ հարաբերությունները Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև: Ելույթ ունենալով Տուլոնում՝ Սարկոզին պատմել է, որ երկուշաբթի օրը հանդիպում տեղի կունենա Անգելա Մերկելի հետ, որտեղ կառաջարկվեն Եվրոպան ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու միջոցները: Նա զգուշացրել է, որ եվրագոտու երկրների ֆինանսական կայունությունն ու տնտեսությունների մերձեցումը դժվար գործընթաց է և տևական ժամանակ կզբաղեցնի: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան չի զիջի իր ինքնիշխանությունը: Ըստ նրա, եվրոպական միասնական արժույթը չի կարողանա գոյատևել, եթե եվրագոտու երկրները չմիավորեն ջանքերը: «ԵՄ-ն պետք է նորանա կենտրնում «կայունության գոտու» ստեղծման հաշվին՝ ի դեմս Ֆրանսիայի ու Գերմանիայի»,-գտնում է Սարկոզին: Նա նշել է նաև, որ հարկ կլինի կիրառել առավել խիստ ֆինանսական կարգապահություն, այդ թվում այն երկրների հարցում, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները: Սարկոզին հաստատել է, որ Ֆրանսիան հետագայում ևս միջոցներ կձեռնարկի իր ֆինանսական համակարգը պաշտպանելու համար, հայտնում է BBC-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |