Սիսիանում պարսկական բեռնատարից հաստոց է դուրս ընկել ու բախվել մեքենայի, որի վարորդը տեղում մահացել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին`ժամը 00.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզում` Երևան-Սիսիան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության «ՈՒԱՅՏ» մակնիշի IR 11573 պետհամարանիշի բեռնատարի բեռնախցիկից հաստոցը`ընկնելով ավտոճանապարհի երթևեկելի մաս, բախվել է «ՀՈՒՆԴԱՅԻ» մակնիշի 409 ԼՕ 68 պետհամարանիշի բեռնատարին, ինչի հետևանքով բեռնատարի վարորդ,1956 թվականին ծնված Գևորգ Բադալյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր,1992 թվականին ծնված Տիգրան Պապիկյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով` տեղափոխվել Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ:

Տուժածի առողջականը վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել Գ.Բադալյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---