Ադրբեջանցիները վրացական վանական համալիրը վերագրել են աղվանական մշակույթին 2 դեկտեմբերի 2011 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, ինչպես նաև ԳԱԱ-ն աշխատում են Վրաստանի ու Ադրբեջանի սահմանագծում գտնվող Դավիթ Գարեջի վանքի պատկանելության հարցի վրա, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Այդ առնչությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը աղվանական է անվանել Վրաստանի հետ սահմոնւմ գտնվող մշակութային արժեքները: Ըստ նրա, այժմ ադրբեջանական կառույցները «ճշտում են Ադրբեջանի ու Վրաստանի սահմանում հին աղվանական մշակույթի նմուշների պատկանելությունը»: Դավիթ Գարեջի հին վրացական վանքը վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման ձգձգման հիմնական պատճառն է: Վանական համալիրը հիմնվել է VI դարում, որից հետո մի քանի անգամ վերակառուցվել է: Այդ համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Վրաստանն Ադրբեջանի հետ ունի 446կմ ընդհանուր երկարությամբ պետական սահամ, որի մեկ երրորդը դեռևս սահմանազատված չէ: Ըստ Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեի, վիճահարույց տարածքներ են համարվում Դավիթ Գարեջի վանքն ու Էրիսմեդի գյուղը: Բաքվում հայտարարում են, որ վանքը «աղվանական մշակույթի» նմուշ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |