Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ պետությունների նախագահների ոչ պաշտոնական նիստը

Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ պետությունների նախագահների ոչ պաշտոնական նիստը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ պետությունների նախագահների ոչ պաշտոնական նիստը: Միջոցառումը նվիրված է Համագործակցության կազմավորման 20-ամյակին: Ինչպես հիշատակվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի պաշտոնական կայքի նյութերում, այդ միավորումը սկսել է գործել 1991 թվականի վերջին` ԽՍՀՄ փլուզումից հետո:

Նման միավորման ստեղծումը կոչված էր աջակցել Խորհրդային Միության փլուզման հետ կապված բարդագույն խնդիրների լուծմանը: Բացի դրանից, Համագործակցությունը պետք է նպաստեր ոչ միայն ինքնիշխան անկախ պետությունների կայացմանը, այլև նախկին Միության երկրների միջև պատմականորեն ստեղծված կապերի պահպանմանն ու հետագա զարգացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---